Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում անցկացվում է ակցիա, որի մասնակիցները պահանջում են առանց փաստաթղթերի միգրանտների կարգավիճակն օրինականացնել: «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնոմ է, որ ակցիայի մասնակիցները դուրս են եկել փողոց տարբեր գրություններով պաստառներով: Նրանք պահանջում են կարգավորել առանց փաստաթղթերի միգրանտների կարգավիճակը, դադարեցնել օտարերկրացիների վարչական ձերբակալությունը և տրամադրել բոլորին կացարան:
Նշվում է, որ անցկացվող ակցիան համաձայնեցված է ոստիկանության հետ:
Դրանից բացի, Փարիզում ևս երկու ակցիա, որոնք նախատեսված են եղել անցկացնել շաբաթ օրը, ոտիկանության կողմից արտոնված չեն եղել: Ակցիաներից մեկը նախատեսված էր Փարիզում ԱՄՆ-ի դեսպանատան առջև: Հաջորդ չարտոնված ակցիան կապված էր Դիժոնում տեղի ունեցած վերջին դեպքերի հետ: Իրավապահները թույլ չեն տվել այն անցկացնել՝ ունենալով մտավախություն, որ դա կարող է հանգեցնել անկարգությունների: Օրեր առաջ Դիժոն քաղաքում բախումներ են տեղի ունեցել չեչենների և աֆրոամերիկացիների միջև: