17.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.96 -0.13 | |
GBP | 491.13 +2.97 | |
EUR | 412.94 +1.53 | |
GEL | 145.05 -0.76 | |
RUB | 6.7 +0.08 |
Պտտահողմը հունիսի 20-ի առավոտյան՝ 11:15 սահմաններում, Շիրակի մարզի Գեղանիստ համայնքի 50-ից ավել բնակելի տների և օժանդակ շինությունների լուրջ վնասների պատճառ է դարձել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը: Բարեբախտաբար մարդկային զոհեր չկա:
«Տեղում են բոլոր ծառայությունները, համայնքում իրականացվում են մաքրման, հետևանքների վերացման, վնասված տանիքները ժամանակավոր ծածկելու և վնասների գնահատման աշխատանքներ»,- գրել է նա։