«Facebook» սոցիալական ցանցը կծախսի 200 միլիոն դոլար՝ աջակցելու սևամորթներին պատկանող բիզնեսին և կազմակերպություններին: Այս մասին հայտնել է ընկերության գլխավոր տնօրեն Շերիլ Սենդբերգը. գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք միավորել ենք մեր աշխատակիցների տարբեր խմբերի գաղափարաներն այն մասին, թե ինչպես կարող ենք ավելի լավ պայքարել ռասայական անարդարության դեմ: Մենք կհատկացնենք 200 միլիոն դոլար, որպեսզի աջակցենք սևամորթներին պատկանող բիզնեսին ու կազմակերպություններին»,-ասված է Սենդբերգի հայտարարության մեջ:
ԱՄՆ-ում ոստիկանության գործողությունների հետևանքով աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո սրվեցին ռասայական խնդիրները, բողոքի ացիաներ անցկացվեցին ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ բազմաթիվ այլ երկրների տարբեր քաղաքներում: