կարևոր
1851 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-20 17:03

Միայն ՀՀ ղեկավարը չէ, որ հրաժարվել է մասնակցել Հաղթանակի օրվա միջոցառումներին. Ալեն Սիմոնյան

Միայն ՀՀ ղեկավարը չէ, որ հրաժարվել է մասնակցել Հաղթանակի օրվա միջոցառումներին. Ալեն Սիմոնյան

ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը հիշեցնում է, որ միայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չէ, որ հրաժարվել է մասնակցել Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 75-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին, որոնք կայանալու են Մոսկվայում: Սիմոնյանն այս մասին ասաց խմբակցության նիստից հետո՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչու է Փաշինյանը հրաժարվել մասնակցել:

«Ամբողջ աշխարհում և ամբողջ աշխարհի ղեկավարներն այս խնդրի հետ այսօր առնչվում են: Եվ տեսնում եք, որ միայն ՀՀ ղեկավարը չէ, որ հրաժարվել է մասնակցել, այլ նաև շատ ու շատ երկրների»,-ասաց Սիմոնյանը:

Նա նկատեց՝ կորոնավիրուսի առումով ամեն օր Հայաստանում բան է փոխվում, և լիահույս են, որ վաղը  թվերի անկում կլինի, և լուծում կգտնվի:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ էր հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, որում հայտնել է, որ չի կարողանալու մասնակցել Հայրենական Մեծ պատերազմի 75-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին: Փաշինյանը մասնավորապես նշել էր, որ գոյություն ունեցող համաճարակային իրավիճակը թույլ չի տալիս իրեն իրականացնել այդ ուղևորությունը, ելնելով դրանից՝ որոշել է ձեռնպահ մնալ Մոսկվա կատարելիք իր այցից: