23.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.73 -3.25 | |
GBP | 573.35 +0.36 | |
EUR | 486.58 +0.84 | |
GEL | 158.93 +0.25 | |
RUB | 7.89 +0.08 |
Մեր հակահամաճարակային ծառայությունը համալրվում է խիստ անհրաժեշտ տրանսպորտային միջոցներով, որոնք կմեծացնեն Երևանում և մարզերում իրականացվող միջոցառումների որակն ու արագությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Այս պահին մատակարարվել են 6 ամենագնացներ (ՈՒԱԶ Պատրիոտ և Շեվրոլե Նիվա) և 5 շտապօգնության մեքենաներ (Ֆորդ), իսկ մոտակա 2 ամսում կմատակարարվեն նաև 20 ՈՒԱԶ մակնիշի շտապօգնության մեքենաներ ՀՎԿԱԿ 10 մարզային մասնաճյուղերի համար։
Այս ձեռքբերումը հնարավոր է դարձել Համաշխարհային Բանկի ծրագրի միջոցով, ինչի համար շնորհակալ եմ»,-գրել է նախարարը։