կարևոր
2199 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-20 16:34

Ահավոր անտարբեր ենք. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմադիրների հավանական հուշագրի ստորագրման մասին

Ահավոր անտարբեր ենք. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմադիրների հավանական հուշագրի ստորագրման մասին

Հայաստանի իշխանությունն անտարբեր է ընդդիմադիր ուժերի կողմից ենթադրաբար ստորագրվելիք հուշագրի նկատմամբ: «Իմ քայլը»-ը խորհրդարանական խմբակցության  նիստից հետո այս մասին ասաց խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

Լրագրողի խոսքով՝ ենթադրվում է, որ մի քանի ուժեր հուշագիր են ստորագրելու, ընդդիմադիր բևեռ է ձևավորվելու, որի օրակարագում իշխանության փոփոխության հարցն է լինելու, նա հետաքրքրվեց իշխանության դիրքորոշմամբ:

«Անտարբերություն, անտարբերությունն է մեր դիրքորոշումը: 30 տարի ՀՀ-ում այդպես  հուշագրեր են ստորագրել, ի դեպ նույն մարդիկ՝ Դաշնակցությունը, ԲՀԿ-ն, նման գործընթացներ են սկսել: Ահավոր անտարբեր ենք վերաբերվում»,-ասաց Սիմոնյանն ու վստահեցրեց, որ խմբակցության 2 ժամ տևած նիստում նման հարց չի էլ քննարկվել: