կարևոր
981 դիտում, 1 տարի առաջ - 2020-06-20 15:44

Խորհրդարանում նախատեսվում է հաջորդ շաբաթ արտահերթ նիստ անցկացնել

Խորհրդարանում նախատեսվում է հաջորդ շաբաթ արտահերթ նիստ անցկացնել

ՀՀ ազգային ժողովում նախատեսվում է հաջորդ շաբաթ արտահերթ նիստո անցկացնել: Այս մասին «Իմ քայլը» խմբակցության փակ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

«Հերթական հանդիպումն էր խմբակցության հետ: Շատ հնարավոր է, որ գալիք շաբաթ արտահերթ խորհրդարանական նիստ ունենանք, հարցեր լինեն քննարկելու: Վարչապետը ելթույթ ունեցավ, հետո հնչեցին հարցեր, խմբակցության ելույթներ»,-մանրամասնեց Սիմոնյանը:

Նրա խոսքով՝ խմբակցության նիստում ընդհանուր առմամբ քննարկվել է ստեղծված իրավիճակը, որևիցե նոր բան չկա ասելու: Նիստում որևէ արտառոց բան չի քննարկվել, եթե այդպիսիք լինեին, Սիմոնյանը վստահեցնում է՝ հանրությունը կիմանար դրա մասին: