կարևոր
1786 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-20 14:12

Թուրք դատախազը հայկական եկեղեցու դռան վրայից խաչը պոկած տղամարդու համար պահանջում է 5 տարի ազատազրկում

Թուրք դատախազը հայկական եկեղեցու դռան վրայից խաչը պոկած տղամարդու համար պահանջում է 5 տարի ազատազրկում

Ստամբուլի հանրապետական դատախազությունն ավարտել է Ստամբուլի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դռան վրայից խաչը պոկելու գործով հետաքննությունը։

Թուրքական Haberler-ի փոխանցմամբ՝  գործն ստանձնած դատախազը մեղադրյալ  Մազլում Սերինի համար պահանջում է 5 տարի 4 ամիս ազատազրկում՝ «աղոթատեղիներ եւ գերեզմաններ վնասելու» մեղադրանքով։

Նշենք, որ մայիսի 27–ին Ստամբուլի Ուսքյուդարի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դռան վրայից մի տղամարդ խաչը պոկել եւ գետին էր նետել։

Ոստիկանները շրջակայքի տեսախցիկների տեսագրությունները  ուսումնասիրելուց հետո ձերբակալել եւ ստորագրությամբ ազատ են արձակել մի տղամարդու։