Մոսկվայում շաբաթ օրը ՝ հունիսի 20-ին Կարմիր հրապարակում անցկացվել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված շքերթի գլխավոր փորձը: Այս մասին հայտնել են Ռուսաստանի Պաշտպանության նախարարության տեղեկատվության և զանգվածային հաղորդակցությունների վարչությունից. գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Այսօր Կարմիր հրապարակում տեղի ունեցավ Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 75-ամյակին նվիրված զինվորական շքերթի գլխավոր փորձը»,-ասված է հաղորդագրությունում:
Շքերթը կանցկացվի հունիսի 24-ին: