կարևոր
871 դիտում, 9 ամիս առաջ --> 2020-06-20 13:23

ՀՅԴ Շենգավիթի Կոմիտեն դատապարտում է համայնքային աշխատող Գևորգ Պողոսյանի հանդեպ կիրառված ապօրինի գործողությունները

ՀՅԴ Շենգավիթի Կոմիտեն դատապարտում է համայնքային աշխատող Գևորգ Պողոսյանի հանդեպ կիրառված ապօրինի գործողությունները

ՀՅԴ Շենգավիթի «Արամ Երկանյան» Կոմիտեն հայտարարություն է տարածել՝  անդրադառնալով նույն վարչական շրջանի ղեկավարության կողմից աշխատակազմի օպերատոր Գևորգ Պողոսյանի հանդեպ կիրառված ապօրինի գործողություններին։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

Հարգելի շենգավիթցիներ,

Մամուլից տեղեկություններ ստացվեցին, որ հունիսի 15-ին Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը, նրա տեղակալ  Համլետ Գրիգորյանը և օգնական Անդրանիկ Մինասյանը բռնության կիրառմամբ պահանջել են, որ վարչական շրջանի աշխատակազմի օպերատոր Գևորգ Պողոսյանը աշխատանքից ազատման դիմում գրի։ Սույն գործով ներկայումս ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ 

ՀՅԴ Շենգավիթ վարչական շրջանի «Արամ Երկանյան» կոմիտեն դատապարտում է համայնքային աշխատող Գևորգ Պողոսյանի հանդեպ կիրառված ֆիզիկական և հոգեբանական բոլոր տեսակի բռնությունները։  

Այս ընթացքում մենք կապ ենք հաստատել նրա հետ առաջարկել իրավաբանական և փաստաբանական մեր աջակցությունը։ Նկատի ունենալով, որ հնարավոր է հետագա ճնշումներ, փոխանցել ենք, որ եթե իրավապահները ի վիճակ չեն հոգալ Գևորգ Պողոսյանի անվտանգությունը, ՀՅԴ «Արամ Երկանյան» կոմիտեն պատրաստ է նաև դա իր վրա վերցնել։

Մենք տեղյակ ենք նաև, որ համայանքային աշխատող Գևորգ Պողոսյանն արդեն անցել է դատաբժշկական փորձաքննություն, և կոչ ենք անում  ոստիկանությանը օբյկտիվ, լրիվ և բազմակողմանի քննել այս բռնության մասին հաղորդումը։ Մեղավորները կրելու են քաղաքական, իրավական և բարոյական պատասխատվություն։

Տեղեկացնում ենք, որ ՀՅԴ «Արամ Երկանյան» կոմիտեն պատրաստ է իր կարողությունների սահմաններում իրավաբանական, փաստաբանական և այլ կարգի օգնություն տրամադրել բոլոր շենգավիթցիներին։

ՀՅԴ «Արամ Երկանյան» կոմիտեի ներկայացուցիչ՝ Րաֆֆի Գույումճյան