05.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.14 +0.19 | |
GBP | 493.05 -1.23 | |
EUR | 415.64 +1.98 | |
GEL | 149.87 +0.49 | |
RUB | 6.71 -0.02 |
Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով ոստիկանները կազմել են 39112 արձանագրություն, իսկ հունիսի 19-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 951 դեպք։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։
«Բոլոր օրինախախտումների փաստերով կազմվել են համապատասխան արձանագրություններ։
Նշենք նաև, որ հունիսի 16-ից ուժի մեջ է մտել ՀՀ պարետի որոշումը, ըստ որի՝ քաղաքացիներն իրենց մոտ պետք է ունենան անձը հաստատող փաստաթուղթ։ Ըստ որոշման՝ անձը հատատող փաստաթուղթ է համարվում անձնագիրը, նույնականացման քարտը և վարորդական իրավունքի վկայականը։
Եթե քաղաքացին իր մոտ չի ունենում անձը հաստատող փաստաթուղթ, ապա նրա նկատմամբ ոստիկանները կազմում եմ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։