05.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.14 +0.19 | |
GBP | 493.05 -1.23 | |
EUR | 415.64 +1.98 | |
GEL | 149.87 +0.49 | |
RUB | 6.71 -0.02 |
Բելառուսում ընդդիմադիրների ցույցերն ավարտվել են ձերբակալություններով: Այս մասին հայտնում է BBC-ն:
Մայրաքաղաք Մինսկում հարյուրավոր մարդիկ հավաքվել էին՝ բողոքելու 6-րդ անգամ վերընտրվել ցանկացող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ: Լուկաշեկոն, ի դեպ, 1994թ.-ից ղեկավարում է երկիրը: Ցուցարարներից բացի Մինսկում նաեւ լրագրողների են բերման ենթարկել:
Ավելի վաղ իշխանությունները ձերբակալել էին Լուկաշենկոյի հիմնական քաղաքական մրցակից, նախագահի թեկնածու Վիկտոր Բաբարիկոյին: Ցուցարարները պահանջել են ազատ արձակել ընդդիմադիր գործչին: Մայրաքաղաքից բացի բողոքի ակցիաներ են անցկացվել նաեւ Գոմել, Բրեստ, Գրոդնո, Լիդա եւ այլ քաղաքներում: Նշեմ նաեւ, որ Բելառուսում նախագահական ընտրությունները նշանակված են օգոստոսի 9-ին: