Ուկրաինայում շուրջ 180 բնակավայր մնացել է առանց էլեկտրաէներգիայի ուժեղ քամիների և անձրևների հետևանքով: Այս մասին տեղեկացրել է Արտակարգ իրավիճակների ծառայությունը. գրում է «ՌԻԱ Նովոստին»:
«Հունիսի 20-ին, տեղական ժամանակով 7:00-ի դրությամբ, եղանակի վատ պայմանների հետևանքով 4 մարզում հոսանքազրկվել է 179 բնակավայր»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ վթարավերականգնողական աշխատանքների համար ուղարկվել են համապատասխան խմբեր: Նախորդ օրն ուժեղ քամու հետևանքով մասամբ վնասվել է 24 բնակելի տների տանիք, շրջվել է 22 ծառ: