կարևոր
1499 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-20 11:06

Քայլականները ՍԴ իշխանությունն ուզուրպացնելու հերթական փորձն են սկսել. Ռուբեն Մելիքյան

«Քայլականները ՍԴ իշխանությունն ուզուրպացնելու հերթական փորձն են սկսել»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«Ուղիղ մեկ տարի առաջ՝ հունիսի 20-ին, քայլականները սկսեցին Սահմանադրական դատարանի իշխանությունն ուզուրպացնելու գործողությունը։ Ինչ ասես՝ չփորձեցին - ինքնահռչակումից ու դատավորների անհատական հետապնդումից մինչև օրենքով առաջարկված կաշառք ու ձախողված հանրաքվե։

Հիմա հերթական փորձն են սկսել՝ նախաձեռնելով Սահմանադրական փոփոխություն Ազգային ժողովում։ Ընդ որում, այդ «պլան Բարբարոսա»-ն արդեն հասցրել է ռեկորդային արագությամբ քննադատվել Վենետիկի հանձնաժողովի կողմից։ Վստահ եմ՝ մեր պետականության ունեցած՝ իրավունքի գերակայության պաշարը բավարար կգտնվի այս փորձությունը նույնպես պատվով հաղթահարելու համար։

Այնուհանդերձ, ցանկացած փորձություն նաև շանս է՝ ինքդ քեզ ու բոլորին ապացուցելու սեփական ամրությունն ու կենսունակությունը, և անցած մեկ տարվա ընթացքում Սահմանադրական դատարանի դատավորները դա ապացուցեցին լիարժեքորեն։
ՀԳ. Մի օր այս ողջ պատմությունը դառնալու է դասագիրք և ոգեշնչելու ու գոտեպնդելու է տարբեր երկրներում ռեպրեսիվ ճնշումներին դիմադրող դատավորներին»,-գրել է Մելիքյանը։