կարևոր
872 դիտում, 1 տարի առաջ - 2020-06-20 10:09

Հունիսի 20-ի ժամը 10։00-ից 19։00-ը փակ է լինելու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածը

Հունիսի 20-ի ժամը 10։00-ից 19։00-ը փակ է լինելու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածը

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 20-ի ժամը 09։00-ից ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Ժամը 10։00-ից 19։00-ն ճանապարհաշինարարական աշխատանքների իրականացման նպատակով փակ է լինելու Մ-6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածը։

Արտակարգ դրությամբ պայմանավորված, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։

ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին։