կարևոր
3837 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-20 09:37

Ինչու չեղարկվեց Փաշինյանի մոսկովյան այցը. Կրեմլում կասկածներ ունեն` կապված ՀՀ վարչապետի վարակման և արագ առողջացման հետ. «Հրապարակ»

Ինչու չեղարկվեց Փաշինյանի մոսկովյան այցը. Կրեմլում կասկածներ ունեն` կապված ՀՀ վարչապետի վարակման և արագ առողջացման հետ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չեղարկում է մոսկովյան այցը` պայմանավորված համաճարակով: Սակայն մեր աղբյուրներն ասում են, որ դա ավելի շատ պայմանավորված է Կրեմլի հարուցած խոչընդոտներով, ռուսական կողմը պահանջել է, որ Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսի թեստ հանձնի հենց Մոսկվայի օդանավակայանում, քանի որ կասկածներ են ունեցել` կապված նրա վարակման և արագ առողջացման հետ:

Հայկական կողմն առաջարկել է ուղարկել Փաշինյանի` Երևանում անցած թեստի բացասական պատասխանը, սակայն ռուսները մերժել են` պնդելով, որ տեղում պետք է ստուգեն ՀՀ վարչապետին, և եթե նա իսկապես վարակվել ու առողջացել է, ապա արյան մեջ պետք է լինի հակամարմին, իսկ եթե պարզվի, որ Փաշինյանն իրականում վարակված չի եղել կորոնավիրուսով, ապա նրան արգելելու են մուտք գործել ՌԴ, քանի որ Հայաստանը կորոնավիրուսի տարածման ցուցանիշներով տարածաշրջանում ամենավտանգավոր երկիրն է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: