12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Թենիսի Մեծ սաղավարտի տարվա 4 մրցաշարերից Ռոլան-Գարոսին ներկա կլինեն հանդիսականները: Այս մասին հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը:
Երկրպագուները կմասնակցեն խաղերին, սակայն կպահպանվեն անվտանգության նորմերը: Ֆրանսիայի բաց առաջնությունն այս տարի առաջին անգամ կանցկացվի 3 շաբաթվա ընթացքում: Այն կմեկնարկի սեպտեմբերի 21-ին և կեզրափակվի հոկտեմբերի 11-ին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆրանսիայի թենիսի բաց առաջնությունը` Ռոլան Գարոսը, կարող էանցկացվել առանց հանդիսատեսների: Ի սկզբանե այն պետք է անցկացվեր մայիսի 25-ից հունիսի 7-ը: