Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և բելառուսական «Նեման»-ի հարձակվող Գեղամ Ղադիմյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ ակումբի կազմում:
Բելառուսի ֆուտբոլի առաջնության 14-րդ տուրի շրջանակներում «Նեման»-ն արտագնա խաղում մրցեց «Սլուցի» հետ: «Նեման»-ը հաղթեց նվազագույն հաշվով, իսկ միակ գոլային փոխանցումը կատարեց Գեղամ Ղադիմյանը: Վերջինս թիմի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 81-րդ րոպեին
Այս հաղթանակից հետո «Նեման»-ն մրցաշարային աղյուսակում բարձրացավ երրորդ հորիզոնականը և ունի 23 միավոր: Առաջատարը 27 միավորով ԲԱՏԷ-ն է: