կարևոր
1911 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-19 22:02

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը հունիսի 19-ին հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից:

Կողմերը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր, միջխորհրդարանական հարթակում հետագա համագործակցությունը, ՀՀ ներքաղաքական զարգացումները, ընդգծել ՀՀ-ՌԴ միջեւ հարաբերությունների բարձր մակարդակը: Հանդիպումն ընթացել է երկկողմ վստահության մթնոլորտում: