կարևոր
1300 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-19 22:37

BMW-ն աշխատանքից կազատի 10 հազար պայմանագրային աշխատողի

BMW-ն աշխատանքից կազատի 10 հազար պայմանագրային աշխատողի

Գերմանական համաշխարհային ավտոարտադրող BMW ընկերությունը չի երկարաձգի աշխատանքային պայմանագրերը մոտ 10 հազար աշխատողի հետ, քանի որ ընկերության ղեկավարությունը նպատակ ունի կրճատումներ կատարել` համաճարակային ճգնաժամով պայմանավորված: Reuters-ին հաղորդել է ընկերության ղեկավար մարմնի քարտուղարը:

Ավելի վաղ` հունիսի 12-ին ընկերությունից հայտնել են, որ աշխատանքային խորհրդի հետ եկել են ընդհանուր պայմանավորվածության «կայուն ապագայի համար կադրային միջոցառումների փաթեթ» կազմելու ուղղությամբ: