08.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.61 +0.47 | |
GBP | 492.2 -0.85 | |
EUR | 414.38 -1.26 | |
GEL | 149.9 +0.03 | |
RUB | 6.73 +0.02 |
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը հունիսի 19-ին հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
Առանձին անդրադարձ է կատարվել Արցախի տնտեսության զարգացման հարցում առևտրային բանկերի և ֆինանսական այլ կազմակերպությունների դերին:
Կողմերը կարևորել են ֆինանսաբանկային ոլորտում գործակցության զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերը: