կարևոր
3467 դիտում, 3 տարի առաջ - 2020-06-19 18:14

Ստյոպա Սաֆարյանը Ռուբեն Մելիքյանից ու նրա ընտանիքից ներողություն է խնդրել

Ստյոպա Սաֆարյանը Ռուբեն Մելիքյանից ու նրա ընտանիքից ներողություն է խնդրել

Ստյոպա Սաֆարյանը Ռուբեն Մելիքյանից ու նրա ընտանիքից ներողություն է խնդրել նկարը տեղադրելու համար, ջնջել այն եւ հորդորել մյուս օգտատերերին եւս հեռացնել: Նա վստահեցրել է, որ նկարը տարածելով՝ մտադրություն չի եղել ուշադրություն հրավիրել նկարում առկա երեխայի կամ նրանց ընտանիքների վրա: 

Հիշեցնենք, որ նախօրեին «Ֆեյսբուքում» տարածվել էր իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի, նրա երեխայի եւ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու որոշում ընդունած դատավոր Արսեն Նիկողոսյանի լուսանկարը: Այն հրապարակել էր նաեւ Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը՝ կից գրառմամբ անվանարկելով դատավորին:

Ռուբեն Մելիքյանին, ինչպես նաեւ շատ օգտատերերի զայրացրել էր երեխայի լուսանկարի հրապարակումը:

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մտահոգություն է հայտնել դատավոր Արսեն Նիկողոսյանի, նրա կնոջ եւ երեխաներին ուղղված վիրավորանքի ու սպառնալիքների առնչությամբ: Ռուբեն Մելիքյանի, նրա երեխայի եւ Արսեն Նիկողոսյանի լուսանկարի տարածման առթիվ էլ նշել է, մեջբերում եմ. «Բացարձակ մերժելի երեւույթ է, երբ մանկահասակ երեխայի նկարն օգտագործելով՝ Հանրային խորհրդի նախագահն անում է այնպիսի գրառում, որով երեխային դարձնում է ատելության թիրախ: Առավել մտահոգիչ է, որ այդ գրառման ներքո արվող արժանապատվությունը նսեմացնող ու ատելություն գեներացնող մեկնաբանությունները չեն հեռացվում: