կարևոր
1954 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-19 18:02

ԱԺ-ում արդեն շրջանառության մեջ դրված նոր նախագծով պատրաստվում են առանց հանրաքվեի փոխել Սահմանադրական դատարանի կազմը

ԱԺ-ում արդեն շրջանառության մեջ դրված նոր նախագծով պատրաստվում են առանց հանրաքվեի փոխել Սահմանադրական դատարանի կազմը

Վենետիկի հանձնաժողովի պատասխանը դեռ նոր ստացած, Ազգային ժողովում արդեն շրջանառության մեջ դրված նոր նախագծով պատրաստվում են առանց հանրաքվեի փոխել Սահմանադրական դատարանի կազմը։ Անցնող շաբաթներին արծարծվող այդ ծրագիրը կյանքի կոչելու իշխանական տարբերակը «Իմ քայլը» խմբակցության շուրջ 50 պատգամավորների  նախաձեռնությամբ ստանում է օրենսդրական փոփոխության նախագծի տեքստ։

Պատգամավորն այսօր շրջանառության մեջ է դրել փաստաթուղթ, որով առաջարկվում է փոփոխություն կատարել ՀՀ Սահմանադրությունում։ Համաձայն նախագծի, դադարում են 12 տարուց ավելի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամների լիազորությունները։

Մնացյալ դատավորները շարունակում են պաշտոնավարել մինչեւ 12 տարին լրանալը։ Իսկ դատավորների թափուր տեղերում ընտրվում են նոր դատավորներ։ Սահմանադրական դատարանի նախագահ չի լինում, մինչեւ թափուր տեղերը լրացվեն, որից հետո միայն դատավորներն իրենց միջից ընտրում են նոր նախագահ։

Այս նախագիծն ընդունվելուց հետո, դատարանի երկու անդամների՝ Ֆելիքս Թոխյանի եւ եւ Հրանտ Նազարյանի լիազորությունները դադարեցվում են, որից հետո կընտրվի երկու նոր անդամ։ 2021 թվականի հունվարի 20-ից դատարանի անդամ չի լինի նաեւ Ալվինա Գյուլումյանը, ով անցնելու է թոշակի, տարիքի պատճառով։

Նախագծի տրամաբանությամբ, Հրայր Թովմասյանը, օրենքն ուժի մեջ մտնելուց հետո, դադարում է սահմանադրական դատարանի նախագահ լինել։ Երկու նոր անդամների նշանակումից հետո արդեն նորացված կազմից կընտրվի նոր նախագահ, որտեղ իշխանությունը հույս ունի ստանալ դատավորների կեսից ավելիի աջակցությունը։