կարևոր
1218 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-19 17:45

Պաշտպանի իրավասությունը քաղաքացիներին պաշտպանելն է պետությունից և ոչ թե հակառակը. ՄԻՊ-ի հայտարարությունը

Պաշտպանի իրավասությունը քաղաքացիներին պաշտպանելն է պետությունից և ոչ թե հակառակը. ՄԻՊ-ի հայտարարությունը

ՀՀ ԱԺ պատգամավոր Արփի Դավոյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին նշելով, որ համացանցում արձանագրել է Վարչապետի ընտանիքի՝ այն է երեխաների ու կնոջ վերաբերյալ սոցիալական ցանցերում հրապարակայնորեն վիրավորանք ու ատելություն սերմանող լուսանկարներ։ Պատգամավորը տեղեկացրել է, որ դա կատարողներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու նպատակով դիմել է ՀՀ ոստիկանություն և խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրությունն այս հարցին:

«Մարդու իրավունքների պաշտպանը մշտապես նշել է, որ դատապարտելի է մարդու մասնավոր, ընտանեկան կյանքը, ընտանիքի անդամներին թիրախավորելու արատավոր երևույթը՝ անկախ նրանից, թե ում մասին է խոսքը։

Ցանկացած բանավեճ կամ քննարկում պետք է ընթանա համերաշխության ու հարգանքի մթնոլորտում՝ բացառելով ատելության խոսքն ու արժանապատվության նսեմացումը:

Հերթական անգամ հատուկ պարզաբանում ենք, որ Մարդու իրավունքների պաշտպանը չունի անձանց նկատմամբ պատասխանատվության, այդ թվում՝ հարկադրանքի միջոցներ կիրառելու իրավասություն, իսկ հաճախ հնչող քննադատությունները, թե ինչո՞ւ Մարդու իրավունքների պաշտպանը չի պաշտպանում պաշտոնյաներին, պետք է նկատի ունենալ, որ Պաշտպանի իրավասությունը քաղաքացիներին պաշտպանելն է պետությունից և ոչ թե հակառակը։

Բոլորին ևս մեկ անգամ հորդորում ենք ուսումնասիրել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի դրույթները»,- նշված է ՄԻՊ-ի հայատարարության մեջ։