կարևոր
523 դիտում, 10 ամիս առաջ --> 2020-06-19 17:25

COVID-19. Կատարն ու Հարավային Աֆրիկան շրջանցել են վարակի ծագման երկիր Չինաստանին. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

COVID-19. Կատարն ու Հարավային Աֆրիկան շրջանցել են վարակի ծագման երկիր Չինաստանին. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 8 միլիոն 614 հազարից: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 457 հազարից: Ապաքինվել է ավելի քան 4 միլիոն 562 հազար մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 2 միլիոն 264 հազար 307 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 120 հազար 691 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Թե ընդհանուր ցուցանիշով, թե մահերի թվով երկրորդ տեղում է Բրազիլիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 983 հազար 359-ի, մահերինը՝ 47 հազար 869-ի: Վարակվածների թվով հաջորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 569 հազար 063 մարդ: Այստեղ վերջին մեկ օրում գրանցվել է 7 հազար 972 նոր դեպք: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 7 հազար 841 մարդ: Շրջանցելով Մեծ Բրիտանիային ու Իսպանիային՝ 4-րդ տեղում է հայտնվել Հնդկաստանը, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 382 հազար 281-ի, մահերինը՝ 12 հազար 615-ի:

Վարակվածների թվով հաջորդ տեղում Մեծ Բրիտանիան է, որտեղ հաստատված դեպքերի թիվը 300 հազար 469 է: Մահացածների թիվը կազմում է 42 հազար 288: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երրորդը: Հաջորդում է Իսպանիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը 292 հազար 348 է: Մահացության ցուցանիշը կազմում է 27 հազար 136: Հաջորդող երկիրը Իտալիային շրջանցած Պերուն է, որտեղ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 244 հազար 388-ի, մահերինը՝ 7 հազար 461-ի:  Իտալիայում առկա է 238 հազար 159 հաստատված դեպք, մահերի թիվը կազմում է 34 հազար 514: Հաջորդ տեղում Չիլին է, որը շրջանցելով Գերմանիային, Իրանին, հայտնվել է ամենաշատ վարակակվածներ ունեցող առաջին տասը երկրների ցանկում: Չիլիում վարկվածների թիվը 225 հազար 103 է, մահերինը՝ 3 հազար 841: Տասնյակը եզրափակում է Իրանը, որտեղ վարակվածների ընդհանուր թիվը 200 հազար 262 է, մահերինը՝ 9 հազար 392:

Թուրքիան հայտնվել է 12-րդ տեղում: Այստեղ վարակվածների թիվը 184 հազար 031 է, մահերինը՝ 4 հազար 882:

Վարակի ծագման երկիր Չինաստանը նահանջել է՝ հայտնվելով 21-րդ տեղում: Չինաստանին շրջանցել են Կատարը, Հարավային Աֆրիկան: Չինաստանում Հաստատված ընդհանուր դեպքերի թիվն ավելացել է 32-ով, սակայն եղել են օրեր, երբ նոր դեպքեր Չինաստանում չեն արձանագրվել կամ չեն գերազանցել անգամ մեկ տասնյակը: Ներկայում Չինաստանում վարակի ընդհանուր դեպքերի թիվը դարձել է 83 հազար 325,  որից ապաքինվել է 78 հազար 398-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:

Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 895-ի: Վարակի բռնկումից ի վեր Վրաստանում մահացել է 14 մարդ:

Արաբական երկրներից վարակվածների թվով առաջատար է Սաուդյան Արաբիան, որտեղ 150 հազար 292 հաստատված դեպք կա: Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 85 հազար 462, մահերինը՝ 93: ԱՄԷ-ին շրջանցել է Եգիպտոսը, որտեղ առկա է 50 հազար 437 հաստատված դեպք, վարակի հետևանքով մահացել է 1938 մարդ: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 44 հազար 145 է, մահացածներինը՝ 300: Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 38 հազար 678-ի, մահացածներինը՝ 313-ի: Իրաքում գրանցվել 25 հազար 717 վարակվածության, 856՝ մահվան դեպք: Լիբանանում կա 1495 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 32: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 187-ի: Մահացել է 7 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը: