կարևոր
1643 դիտում, 3 տարի առաջ - 2020-06-19 16:47

Երևանի մետրոպոլիտենի աշխատանքը՝ արտակարգ ռեժիմի պայմաններում

Երևանի մետրոպոլիտենի աշխատանքը՝ արտակարգ ռեժիմի պայմաններում

Պարետի որոշմամբ՝ հանրային տրանսպորտի աշխատանքի համար շարունակում են գործել աշխատանքի հատուկ կանոններ: Երևանի մետրոպոլիտենը ևս աշխատում է սահմանված ժամանակացույցով ու անվտանգության կանոնների պահպանմամբ: Առավոտյան ժամը 7-ին բոլոր գնացքներն արդեն իսկ ախտահանված դուրս են գալիս գիծ: Վագոններում տեղադրված են ալկոգելի սրվակներ: Ախտահանվում են նաև կայարանային տարածքները. ընդհանուր՝ 10 կայարան՝ մինչև 15000 քմ տարածքով: