կարևոր
1205 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-19 16:40

Գուրգեն Դալլաքյանը նշանակվել է ոստիկանության զորքերի հրամանատար

Գուրգեն Դալլաքյանը նշանակվել է ոստիկանության զորքերի հրամանատար

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Գուրգեն Դալլաքյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ մասի.

Գուրգեն Դալլաքյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար»,-ասված է հրամանագրում: