կարևոր
2128 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-19 15:28

«Գազպրոմ Արմենիա»-ում նախատեսվում է 1000 աշխատողի կրճատում

«Գազպրոմ Արմենիա»-ում նախատեսվում է 1000 աշխատողի կրճատում

«Գազպրոմ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանի խոսքով՝  Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաստատած տարիֆների արդյունքում ընկերությունը հուլիսի 19-ից սկսած այլևս չի կարող վճարել 1000 աշխատողի, այսինքն` կարվեն այդ չափով կրճատումներ: Թադևոսյանն այս մասին ասել է ՀԾԿՀ-ում լրագրողների հետ զրույցում: 

«Երբ տարիֆում նախատեսված է այդքան, ես չեմ կարող պահել, 1000 մարդ ինձ մոտ չի վճարվելու հանձնաժողովի նշած տարիֆով՝ սկսած 2020-ի հուլիսի 19-ից: Ես պետք է հենց հուլիսի 19-ին ունենամ 1000 հոգու կրճատում, որպեսզի ֆինանսական բալանսը չխախտեմ»,-ասել է Թադևոսյանը: 

Ընկերությունը դեռ հստակ չգիտի, թե որ հազար հոգուն կրճատի: Տնօրենը հանձնաժողովին հորդորել է ներկայացնել կրճատվող աշխատողների հաստիքացուցակ, որպեսզի ընկերությունը լիցենզիայիով նախատեսված իր հետագա աշխատանքները կազմակերպելու հնարավորություն ստանա և կանխատեսվող խնդիրները ՀԾԿՀ-ի հետ լրացուցիչ քննարկի ու գտնի լուծումներ: 

Առաջին մեծաքանակ կրճատումը, ոը ընկերության տնօրենը տեսնում է, հսկիչների շրջանում է: Նրա խոսքով՝ այդ որոշումն արդեն կայացվել է մեկ տարի առաջ ՀԾԿՀ-ի կողմից: «2 անգամ պակասեցվել է հսկիչի գործը, այսինքն այն գործը, որ պետք է անեին 3 օրում, հիմա թույլատրված է անել 6 օրում: Այսինքն` օրենքով նման աշխատանքի պահանջարկ չկա: Դրա համար ենթադրում ենք, որ 50 տոկոսով հսկիչները կրճատվելու են»,-ասել է տնօրենը:

Թադևոսյանի խոսքով ՝ հիմա իրենք փորձում ենք կազմակերպել, մեթոդոլագիան գտնել և գնալ առաջ: 

«Գազպրոմ Արմենիա»-ի տնօրեն Հրանտ Թադևոսյանը հայտարարեց, որ ինքը մոտ 15 օր առաջ նամակ է ուղարկել «Գազպրոմ»-ի ղեկավարությունը՝ իր աշխատավարձը պակասեցնելու համար: «Որպեսզի ես նույնպես զգամ այն բեռը, որ զգալու են բոլորը: Ես պաշտոնապես նամակ եմ ուղարկել և սպասում եմ պատասխանին»,-ասաց նա: 

«Գազպրոմ Արմենիա»-ում աշխատավարձերի այլ կրճատումներ ևս սպասվում են:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 19-ին ընդունեց որոշման նախագիծը, որով սահմանվում են գազի նոր սակագներ, սակայն բնակչությանը, այդ թվում սոցիալապես անապահով ընտանիքներին վաճառվող գազի սակագինը մնում է անփոփոխ: «Գազպրոմ Արմենիա»-ն ապրիլի 1-ին ՀԾԿՀ-ին էր ներկայացրել սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտ, որով մասնավորապես առաջակվում էր սպառողներին վաճառվող գազի միջին կշռութային սակագինը  բարձրացել՝ 255 դոլարից դարձնելով 283 դոլար: ՀԾԿՀն-ն առաջարկել է 266.71 դոլար տարբերակը:  «Գազպրոմ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը պնդում էր, որ որ գազի միջին սակագինը 1000 խմ-ի համար պետք է սահմանվի ոչ պակաս, քան 275 դոլար: