Հունիսի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու, դրա անհատական կազմը հաստատելու և ՀՀ վարչապետի 2016 թվականի հունիսի 30-ի N 582-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշում է ստորագրել: Փաստաթղթում ասված է՝
«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝
1. Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի արդյունավետ իրականացման և այդ գործընթացում շահագրգիռ պետական մարմինների գործունեությունը համակարգելու նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի հունիսի 30-ի «Աշխատանքային խումբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 582-Ա որոշումը»: