12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին այսօր կանչել են հարցաքննության։
«Ավարտվեց անհեթեթ առիթով ինձ մեղադրանք առաջադրելու հարցով հերթական հարցաքննությունը։
Շուրջ երկու տարի տևող այս գործընթացը բացառապես քաղաքական է ու անհիմն (օպերացիայի շրջանակներում ՔԿ-ՀՔԾ պինգ-պոնգը վկա)։
Անհույս է հասկացնել այս իշխանություններին, որ ինձ ճնշելու և լռեցնելու փորձերն իրենց հիվանդագին և հոգեկան տվայտանքների շրջանակներում անհույս են և անբարո։
Կյանքը շարունակվելու է, իսկ ձեր իշխանությունը՝ ոչ, քանզի ժամանակին «ժողովրդի սրտի վարչապետ» հռչակված անձը դարձել է «երկրի լեղապարկի քար»։
Հարգելի հայրենակիցներ, շնորհակալ եմ բոլորիդ համերաշխության, հավատի և սատարման համար», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Աշոտյանը։