կարևոր
928 դիտում, 10 ամիս առաջ --> 2020-06-19 12:56

Վրաստանում կորոնավիրուսով վարակման 2 նոր դեպք է գրանցվել

Վրաստանում կորոնավիրուսով վարակման 2 նոր դեպք է գրանցվել

Վրաստանում վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսի 2 նոր դեպք է հաստատվել: Երկու պացիենտ, ում մոտ ավելի վաղ հաստատվել էր  COVID-19, ապաքինվել ու դուրս են գրվել: Թարմացված տվյալները հրապարակված են կառավարության հատուկ StopCov կայքում:

Փետրվարի 26-ից հուլիսի 19-ը Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 895 դեպք, 14-ը՝ մահվան ելքով: Ապաքինվածների թիվը 741 է: COVID կենտրոններում բուժում է ստանում 140 պացիենտ: Կարանտինում 2 855 մարդ է գտնվում, ստացիոնարում՝ բժիշկների հատուկ հսկողության տակ՝  264:

Ըստ Վրաստանի հիվանդությունների կանխարգելման և հանրային առողջության ազգային կենտրոնի տվյալների՝ հունիսի 18-ի դրությամբ PCR եղանակով երկրում թեստավորվել է 71.400 քաղաքացի: