08.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.61 +0.47 | |
GBP | 492.2 -0.85 | |
EUR | 414.38 -1.26 | |
GEL | 149.9 +0.03 | |
RUB | 6.73 +0.02 |
Վրաստանում վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսի 2 նոր դեպք է հաստատվել: Երկու պացիենտ, ում մոտ ավելի վաղ հաստատվել էր COVID-19, ապաքինվել ու դուրս են գրվել: Թարմացված տվյալները հրապարակված են կառավարության հատուկ StopCov կայքում:
Փետրվարի 26-ից հուլիսի 19-ը Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 895 դեպք, 14-ը՝ մահվան ելքով: Ապաքինվածների թիվը 741 է: COVID կենտրոններում բուժում է ստանում 140 պացիենտ: Կարանտինում 2 855 մարդ է գտնվում, ստացիոնարում՝ բժիշկների հատուկ հսկողության տակ՝ 264:
Ըստ Վրաստանի հիվանդությունների կանխարգելման և հանրային առողջության ազգային կենտրոնի տվյալների՝ հունիսի 18-ի դրությամբ PCR եղանակով երկրում թեստավորվել է 71.400 քաղաքացի: