կարևոր
1658 դիտում, 3 տարի առաջ - 2020-06-19 12:11

ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացրել ԲՀԿ պատգամավորների տներում և գրասենյակներում․ Զոհրաբյան

ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացրել ԲՀԿ պատգամավորների տներում և գրասենյակներում․ Զոհրաբյան

Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները խուզարկություն են իրականացրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մի շարք պատգամավորների և տարածքային պատասխանատուների տներում և գրասենյակներում։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Առգրավվել են համակարգիչները և հեռախոսները, առգրավվել են նույնիսկ երեխաների հեռախոսները»,- ասաց Զոհրաբյանը։