կարևոր
1359 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-19 11:53

Ինչո՞ւ հետաձգվեց Հրայր Թովմասյանի հայցի քննությունն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի

Ինչո՞ւ հետաձգվեց Հրայր Թովմասյանի հայցի քննությունն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը դատի էր տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Թովմասյանը պահանջում է ներողություն խնդրել վիրավորանք հանդիսացող արտահայտությունների համար և հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները: Այս մասին հաղորդում է Aravot.am-ը։

Հիշեցնենք, որ Փաշինյանը հայտարարել էր, որ Թովմասյանը քծնել է իրեն, իսկ երբ ապացույցներ էին ուզել, ներկայացրել էր այն հայտնի գրիչը, որը Թովմասյանը տվել էր վարչապետին:

Այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Գայանե Խաչատրյանի նախագահությամբ պետք է տեղի ունենար առաջին նիստը: Սակայն հայցվորի ներկայացուցիչը դատարանին տեղեկացրել էր, որ չի ներկայանալու, այլ նիստ ունի: Պատասխանող կողմը նույնպես չէր եկել: Առանց կողմերի բնականաբար նիստը հետաձգվեց, այն նշանակվեց հուլիսի 15-ին: Հիշեցնենք նաեւ, որ սա արդեն երկրորդ անգամ է, որ այս գործով նիստը հետաձգվում է ու չի կայանում: