24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Ուկրաինայի առողջապահության նախարար Մաքսիմ Ստեպանովը կարանտինի ժամանակ քաղաքացիների պահվածքն անվանել է անարխիա:
Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ես կարծում եմ, այս աճը (կորոնավիրուսով վարակման դեպքերի-խմբ.) կանգնեցնելու համար անհրաժեշտ է հետամուտ լինել նախարարության հորդորներին: Մեր կողմից խորհուրդ տրված անվտանգության կանոնների պահպանման տեսանկյունից երբեմն անարխիա է տիրում: Պետք է տեսնել, թե ինչ է կատարվում փողոցում, ռեստորաններում, ակումբներում, բարերում, լողափերին: Այս պայմաններում դժվար է զսպել կորոնավիրուսային հիվանդությունը»,- ասել է նախարարը:
Համաձայն հանրային առողջության կենտրոնի` Ուկրաինայում կորոնավիրուսով հիվանդացության մակարդակը մայիսի 18-ից հունիսի 18-ն ընկած ժամանակահատվածում աճել է 80 տոկոսով: