05.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.14 +0.19 | |
GBP | 493.05 -1.23 | |
EUR | 415.64 +1.98 | |
GEL | 149.87 +0.49 | |
RUB | 6.71 -0.02 |
Սա մի երկիր է դարձել, որտեղ կարող են հաշված րոպեների ընթացքում բարոյապես փչացնել մարդուն և խաչ քաշել նրա կյանքի ու կենսագրության վրա, ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:
«Կարող են այդ մարդու ընտանիքը թիրախավորել և բորենու հոգեբանությամբ հարձակում գործել:
Երեկ այն ինչ տեղի ունեցավ դատավոր Արսեն Նիկողոսյանի և Արցախի նախկին ՄԻՊ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի, ինչպես նաև իմ գործընկեր Տարոն Սիմոնյանի նկատմամբ ցույց է տալիս այն, որ ոչ պետություն ենք ուզում, ոչ էլ իրավունք: Դրանք ունենալու համար չես կարող վճարել այսքան ատելությամբ:
Ով է Հանրային խորհրդի նախագահը, որ պիտի հայհոյանք բերի իր էջում մարդկանց և նրանց ընտանիքի նկատմամբ: Ով է Հանրային խորհրդի նախագահը, որ պետք է որոշի, թե Մարդու իրավունքների պաշտպանը ում պաշտպանն է և հարգանք չցուցաբերի ոչ այդ ինստիտուտի, ոչ էլ պաշտոնյայի նկատմամբ:
Ով է պատասխանատու նրա հակահիգիենիկ, հակասոցիալական և նողկալի վարքագծի համար այստեղ:
Ում պատճառով են մարդկանց միջավայրը թունավորում վրեժխնդրությունից կուրացած և սպառված հոգիներն ու ուղեղները:
Ով է նրան նշանակել Հանրային խորհրդի նախագահ: Ով է ծնել և սնում նրա նմաններին:
Կարծում եմ պատասխանը գիտեք»,- գրել է պատգամավորը: