կարևոր
1569 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-19 11:15

Կորոնավիրուսից մահացած անձանցից մեկը չի ունեցել որևէ ուղեկցող քրոնիկական հիվանդություն․ մահացածներից ամենաերիտասարդը 50 տարեկան է

Կորոնավիրուսից մահացած անձանցից մեկը չի ունեցել որևէ ուղեկցող քրոնիկական հիվանդություն․ մահացածներից ամենաերիտասարդը 50 տարեկան է

Հունիսի 19-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 19157 դեպք, որոնցից 8266-ն` առողջացած, 319-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10462 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 91943 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 459 նոր դեպք և 706 առողջացած։ Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից։

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 54 (տղամարդ), 57 (կին), 72 (տղամարդ), 80 (տղամարդ), 67 (տղամարդ), 82 (տղամարդ), 83 (կին), 94 (տղամարդ), 50 (կին) և 57 (տղամարդ) տարեկան: Բացի վերջինից, բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 9 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 110 է: