կարևոր
1368 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-19 10:41

Դատարանը շարունակում է քննել Գագիկ Ծառուկյանի կալանավորման միջնորդությունը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է քննվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու Ազգային Անվտանգության ծառայության միջնորդությունը։ Գործը մակագրված է դատավոր Ռոբերտ Պապոյանին:

Գագիկ Ծառուկյանի պաշտպաններից Երեմ Սարգսյանը երեկ հայտնեց, որ ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացվել դատարանին:

Դատական առաջին նիստը մեկնարկել էր երեկ, սակայն հետաձգվել էր՝ փաստաբանների խնդրանքով։

«Քննություն տեղի չի ունեցել, որովհետեւ մենք խնդրել ենք ժամանակ գործի նյութերին ծանոթանալու համար»,- լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել էր Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։

Հիշեցնենք, որ երեկ Ծառուկյանը դատարանից դուրս գալուց հետո լրագրողների հետ կարճ զրույցի ընթացքում կրկին ասել է, թե իր դեմ հարուցվածը «շինծու գործ է», երկիրն էլ անդունդի մեջ է: