Ոստիկանության Գուգարքի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Վանաձորի Մոսկովյան փողոցի 46-ամյա մի բնակիչ մարիխուանա տեսակի թմրամիջոց է ապօրինի ձեռք բերում և իրացնում:
Հունիսի 13-ին ստացված տեղեկությունների իսկությունը ստուգելիս պարզվեց, որ կասկածվողը Արմավիրի մարզում մարիխուանա է ձեռք բերել և Լոռու մարզի Բազում համայնքում 117.000 դրամով 13 փաթեթ թմրանյութ իրացրել «ՎԱԶ-2104» մակնիշի մեքենայով մի տղամարդու:
Կասկածելի մեքենան շուտով հայտնվեց իրավապահների տեսադաշտում:
Քրեական հետախույզները, ճանապարհային ոստիկանների հետ, սկսեցին հետապնդել: Սակայն Վանաձոր-Ստեփանավան ճանապարհին վարորդը, չենթարկվելով ճանապահային ոստիկանների «կանգ առ» ազդանշանին, պատուհանից պոլիէթիլենային տոպրակով 13 փաթեթ թմրանյութը նետել էր և դիմել փախուստի:
Մանրամասները՝ տեսանյութում։