27.05.2022
|
||
---|---|---|
USD | 448.18 +1.01 | |
GBP | 564.26 +0.24 | |
EUR | 479.46 +0.27 | |
GEL | 156.16 -1.02 | |
RUB | 6.83 -0.21 |
Չորրորդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկի հրաձգարանում հունիսի 17-ին անցկացվել է մարտական հրաձգությամբ ցուցադրական պարապմունք:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զինծառայողները հրահանգավորվել են մարտական խնդիրների կատարման և անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ, անցել առաջադրանքի կատարմանը:
Պարապմունքի նպատակն էր մարտավարական բարդ պայմաններում զինծառայողների գիտելիքների ու պատրաստության աստիճանի ստուգումը: Անձնակազմը հաջողությամբ կատարել է առաջադրանքը և խոցել կրակադաշտի բոլոր թիրախները: