կարևոր
1395 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-18 23:02

Գագիկ Ծառուկյանի կալանավորման հարցը կրկին հետաձգվեց

Գագիկ Ծառուկյանի կալանավորման հարցը կրկին հետաձգվեց

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի կալանավորման հարցը կրկին հետաձգվեց, այն կքննակվի վաղը՝ հունիսի 19-ին, ժամը 10։30-ին։ Այս մասին լրագրողներին հայտնեց անձամբ Գագիկ Ծառուկյանը։

ԲՀԿ ղեկավարը հավաքված լրագրողներին ևս մեկ անգամ նշեց, որ գործը շինծու է։

« Երկիրն անդունդի մեջ ա, բոլորդ էլ գիտեք, բոլորդ էլ ապրում եք։ էսօրվա վիճակը՝ տնտեսական, սոցիալական, քաղաքական, ոչ մի լավ բան չի սպասվում․ ժողովուրդը սովի ա գնալու»,-իր խոսքն այսպես եզրափակեց Գագիկ Ծառուկյանը։

Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը ևս մեկ անգամ նշեց, որ միջնորդություն է եղել, որ կրկին հետաձգվի դատը, քանի որ պետք է մանրամասն գործին ծանոթանան։ Փաստաբանը նշեց, որ ինքնաբացարկի միջնորդությունը դատավորը մերժել է, սակայն որոշումը դեռ չի փոխանցվել։

«Մենք այսօր փորձեցինք հիմնավորել, որ այս քրեական գործն ապօրինի է քննվում։ Այն հոդվածը, որով հարցուվել է քրգործը, Հատուկ քննչական ծառայության ենթակա գործ է։ Լուրջ փաստարկներ ենք ներկայացրել, որ այն քաղաքական է, ոչ թե իրավական»,- նշել է Երեմ Սարգսյանը։