կարևոր
1594 դիտում, 1 տարի առաջ - 2020-06-18 22:53

Նա դերասան ա, նա վարչապետ չի եղել և չի էլ լինելու․ անգամ եթե էս խոսքերիս համար ես վաղն ազատազրկվեմ, ես հենց հիմա պատրաստ եմ դրան․ Գևորգ Պետրոսյան

 Նա դերասան ա, նա վարչապետ չի եղել և չի էլ լինելու․ անգամ եթե էս խոսքերիս համար ես վաղն ազատազրկվեմ, ես հենց հիմա պատրաստ եմ դրան․ Գևորգ Պետրոսյան

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստավայրի մոտ ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում՝ «ղազագրերի» մասին հնչեցրած ելույթին, նշելով, որ դիմակների մասին խոսելուց զատ, վարչապետն ուրիշ անելիքներ ունի։ 

«Էսօր տնտեսական ծրագրեր բացարձակապես չկան, դրա համար էլ իմ նման մարդիկ, որոնք տուգանվելով բյուջե են լցնելու, իրա հույսը մենք ենք մնացել։ Իրանք տեսնում են, որ Հայաստանում այլևս որևէ մեկը ներդնում չի անելու, դրա համար էլ որոշել են մեր նմաններին տուգանելով բյուջե լցնեն։ Բայց ես էդքան փող չունեմ, որ բյուջեն լցնեմ։ Թող Փաշինյանը մտածի՝ ո՞նց ա ապահովելու թոշակառուների հարցերը։ 

Մի վարչապետ, որը բերում ա ատելության խոսքը արգելող նախագիծ, ինքը ղազագիր բառն է օգտագործում, նա ի՞նչ իրավունք ունի վարչապետ աշխատելու։ Ինքը վարչապետ չի, ինքն անգամ նախկին ընդդիմադիր քաղաքական գործիչ չի, ավելի ցածր աստիճանի է իջել։ Վարչապետը, եթե ասում է, որ 3 միլիոն վարչապետ կա էս երկրում, մենակ ես չեմ վարչապետը, բա մի վարչապետը մյուսին իրավունք ունի՞ ասելու «ղազագիր ստորագրող»։ Ուրեմն նա դերասան ա, նա վարչապետ չի եղել և չի էլ լինելու  անգամ եթե էս խոսքերիս համար ես վաղն ազատազրկվեմ, ես հենց հիմա պատրաստ եմ դրան»,-ասել է Գևորգ Պետրոսյանը, նշելով, որ վարչապետն իրավունք չունի նման ծաղրական արտահայտություններ անել իր գործընկերների հասցեին։