կարևոր
2208 դիտում, 3 տարի առաջ - 2020-06-18 22:15

ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրսյանը կրկին տուգանվեց դիմակ չկրելու համար

ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրսյանը կրկին տուգանվեց դիմակ չկրելու համար

ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրսյանը կրկին տուգանվեց դիմակ չկրելու համար։ Սա արդեն նրա երկրորդ տուգանքն է։

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստավայրի մոտ ոստիկանության կողմից նրա նկատմամբ արձանագրություն կազմվեց։ Լրագրողների հարցին, թե ինչու նա չի կրում դիմակ, պատգամավորը պարզաբանեց, որ ունի առողջական խնդիրներ ու հենց այդ պատճառով է, որ դիմակ չի կրում։ Հարցին, թե ինչո՞ւ իր հետ բժշկական ցուցումը չի կրում, պատասխանեց․ «Հո տրաֆարետ չեմ սարքելու բոլորի համար»։ Ավելի ուշ արդեն Պետրոսյանը նշեց, որ ՀՀ Սահմանադրության համաձայն ՀՀ-ում մարդը բարձրագույն արժեք է։

«Ես էսօր ունեմ առողջական խնդիր և դիմակ չեմ կրում, և որևէ մեկն այսօր պաշտոնապես հիմնավորված եզրակացությամբ չի ապացուցել, որ դիմակ կրելն անհրաժեշտ է վարակը կանխելու համար։ Եվ նաև չի հերքել, որ դիմակ կրելը հակացուցված է առողջությանը։ Եթե ես էսօր ՀՀ քաղաքացի եմ, անկախ պատգամավոր լինելուց, էսօր ինձ համար իմ կյանքը ամենակարևորն է, նաև իմ ընտանիքի համար, դե թող մեկն ապացուցի, որ դիմակ կրելու դեպքում իմ վնաս կրելու պարագայում ո՞վ ա իմ վնասը հատուցելու։ Է՞ս պետությունը, որ տուգանք գանձելով ա բյուջե լցնում։ Սա է ամբողջ խայտառակությունը։ Ես դիմակ չեմ կրել և չեմ կրելու։

Անձն ունի լսված լինելու իրավունք սահմանադրության 50-րդ հոդվածի համաձայն։ Ինձանից լսված լինելու իրավունք չեն ապահովել, որ ես բացատրեմ, թե ինչու չեմ դրել։ Իրանք անմիջապես տուգանում են։ Ես ստորագրել եմ որ համաձայն չեմ։ Իմ լսված լինելու իրավունքը ես կապացուցեմ դատարանում»,-նշեց ԲՀԿ-ական պատգամավորը։