կարևոր
1732 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-18 21:53

Ազգային ժողովի ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը չձերբակալվեց

Ազգային ժողովի ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը չձերբակալվեց

Ազգային ժողովի ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը չձերբակալվեց։

Նա դուրս եկավ դատարանից և չպատասխանելով լրագրողների հարցերին հեռացավ։ Նրա փոխարեն որոշ հարցերի պատասխանեց վերջինիս փաստաբանը։ 

Ըստ փաստաբանի՝ Աբրահամ Մանուկյանը հերքել է ընտրակաշառք բաժանելու պրոցեսին իր մասնակցությունը։

Աբրահամ Մանուկյանին կալանավորելու միջնորդությունը հետաձգվել է։ Քննարկումը կշարունակվի վաղը՝ հունիսի 19-ին, ժամը 17։00-ին ։

Նշենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Ազգային անվտանգության ծառայությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Ազգային ժողովի ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին։