23.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.73 -3.25 | |
GBP | 573.35 +0.36 | |
EUR | 486.58 +0.84 | |
GEL | 158.93 +0.25 | |
RUB | 7.89 +0.08 |
ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կողմից առաջարկված օրենքի նախագիծը, որով նախատեսվում է, որ Երևանի 12 վարչական շրջաններից 10-ում վերացվեն «կարմիր գծերը»: «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 96 կողմ, 2 դեմ և 1 ձեռնպահ ձայներ:
Նախագծի ընդունման դեպքում «կարմիր գծերը» փաստացի կվերանան 12 վարչական շրջաններից 10-ում, այսինքն կգործեն երկու վարչական շրջաններում՝ Կենտրոնում և Արաբկիրի որոշ հատվածներում:
Բոլոր այն տեղերում, որտեղ կլինեն «կարմիր գծեր», տեղադրված են լինելու տեսախցիկներ: Եվ վարորդը տուգանվելու դեպքում ստանալու է առնվազն 15 րոպեանոց տեսանյութը: Այսպիսով՝ վարորդներն այսուհետ կտուգանվեն, եթե չեն վճարել համապատասխան վճարը՝ բացառապես տեսանյութի առկայության դեպքում: