կարևոր
1169 դիտում, 1 տարի առաջ - 2020-06-18 20:46

Հայաստանում անցում կկատարվի կենսաթոշակների վճարման անկանխիկ եղանակի

Հայաստանում անցում կկատարվի կենսաթոշակների վճարման անկանխիկ եղանակի

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Կառավարության հեղինակած օրինագիծն ընդունվեց 83 «կողմ» և 16 «դեմ» ձայներով:

Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է անցում կատարել կենսաթոշակների վճարման անկանխիկ եղանակի` բացառությամբ կառավարության սահմանած դեպքերի:

Առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո կատարվել են փոփոխություններ, ըստ որի փաթեթում առկա գործընթացի ժամկետները հետաձգվել են 6 ամսով: Առաջարկվում է նաև կենսաթոշակների անկանխիկ վճարման գործընթացին մասնակից դարձնել նաև փոստային կապի ազգային օպերատորին: