կարևոր
1582 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-18 20:40

Գյումրիի իմ տունը խուզարկել են, տանից վերցրել են իմ անձնական այփադը և երկու հեռախոս. Վարդևան Գրիգորյան

Գյումրիի իմ տունը խուզարկել են, տանից վերցրել են իմ անձնական այփադը և երկու հեռախոս. Վարդևան Գրիգորյան

Ես տանը չեմ եղել, երբ Գյումրիի իմ տանը, համապատասխան փաստաթղթեր ցույց տալով, խուզարկություն են կատարել: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդևան Գրիգորյանը՝ խոսելով իր տանը խուզարկություններ իրականացնելու մասին: 

Պատգամավորը նշել է, որ չգիտի, թե իրավապահ որ կառույցից են տունը խուզարկել, բայց կարծես թե քննչականից են եղել: «Ստուգել են, տանից վերցրել են իմ անձնական այփադը և երկու հեռախոս: Չեն մանրամասնել, թե ինչ գործի շրջանակներում են խուզարում, բայց ասել են, որ ինչ-որ ցուցակներ են փնտրում: Չգիտեմ՝ ինչ ցուցակների մասին է խոսքը»:

Գրիգորյանը բացառել է այն, որ կարող էին իր տանից գտնել ցուցակներ, որոնք կապ ունեն ընտրակաշառքների հետ: Նա նշել է, որ շատ ընտրությունների է մասնակցել, սակայն ոչ մեկի դեպքում էլ չգիտի, թե ինչ ցուցակների մասին է խոսքը:

«Կաշառքի հետ կապված որևէ խնդիր երբեք չի եղել, հետագայում էլ չի լինի»,- ասել է նա և խոսելով հավատարմության թերթիկ լրացնելու մասին՝ նշել, որ որևէ թերթիկ երբեք չի լրացրել, որովհետև միշտ ԲՀԿ-ի կողքին է եղել: