ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել՝ ընտրակաշառքի գործով
Ազգային անվտանգության ծառայությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Ազգային ժողովի ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին: Այս մասին NEWS.am-ի հարցին ի պատասխան՝ հայտնեց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։