կարևոր
776 դիտում, 1 տարի առաջ - 2020-06-18 20:30

ԱՄՆ-ում ուղևորին չեն թույլատրել մտնել օդանավ առանց դիմակի

ԱՄՆ-ում ուղևորին չեն թույլատրել մտնել օդանավ առանց դիմակի

American Airlines-ի` Նյու Յորքից Դալլաս չվերթի ինքնաթիռից ուղևոր Բրենդոն Սթրակային դուրս են բերել, քանի որ նա հրաժարվում էր դիմակ կրել: Ներկայումս ԱՄՆ-ում չկա նման օրենք, որը հարկադրում է ուղևորներին դիմակներ կրել, սակայն ավիաընկերություններին թույլատրվում է իրականացնել իրենց սեփական քաղաքականությունը: Ամերիկյան ավիաընկերությունների հայտարարությունների մասին հաղորդում է BBC-ն:

Այս շաբաթվա սկզբին American Airlines ավիաընկերությունը և ևս հինգ ավիափոխադրողներ հայտարարել են, որ իրենք արգելելու են իրենց չվերթներով ճանապարհորդել առանց դիմակի:

Այնուամենայնիվ, կան որոշակի բացառություններ նրանց համար, ովքեր բժշկական հատուկ թույլտվության առկայությամբ կարող են դիմակ չկրել: