04.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.52 -0.43 | |
GBP | 494.73 +2.91 | |
EUR | 425.9 -0.45 | |
GEL | 142.49 +2.30 | |
RUB | 7.41 -0.05 |
Կառավարությունը խորհրդարանին ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Չեխիայի Հանրապետության կառավարության միջեւ «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ` առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրի կիրարկման արձանագրությունը վավերացնելու մասին օրենքի նախագիծը: Այն ԱԺ հունիսի 18-ի նիսում ներկայացրեց ՏԿԵ նախարարության Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը:
«Արձանագրության նպատակն է կողմերի միջև գոյություն ունեցող հարաբերությունների շրջանակներում դյուրացնել ՀՀ-ի և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման 2013 թվականի համաձայնագրի իրագործումը:
Արձանագրությունը նախատեսում է մանրամասն կանոններ՝ ՀՀ-ի և Չեխիայի միջև հարաբերություններում համաձայնագրի կիրարկման համար: Մասնավորապես սահմանվում են կողմերի իրավասու մարմինները, հետընդունման և տարանցման դիմումները,հաղորդակցության միջոցները, երրորդ երկրների քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց հետընդունման համար առերևույթ ապացույցի լրացուցիչ փաստաթղթերը, հարցազրույցների կազմակերպման կարգը և այլն»,-ասաց Ղազարյանը:
Նա վստահեցրեց, որ հետընդունման ոլորտում ՀՀ քաղաքականությունը միտված է ԵՄ անդամ երկրների և մասնավորապես Չեխիայի հետ միգրացիայի ոլորտում համագործակցության սերտացմանը, երկկողմ համագործակցության համատեքստում խիստ կարևորվում է անօրինական միգրացիայի դեմ պայքարը: